Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սիրելինե՛ր, հունվարի 5-6-ը, ոչ թե «Զատիկն» է, կամ «փոքր Զատիկը» այլ Քրիստոսի Ծնունդը և Աստվածահայտնությունը

Սիրելինե՛ր, հունվարի 5-6-ը, ոչ թե «Զատիկն» է, կամ «փոքր Զատիկը» այլ Քրիստոսի Ծնունդը և Աստվածահայտնությունը
05.01.2025 | 07:36

Սիրելի՛ հարազատներ, քիչ առաջ ինձ զանգահարում և հարցնում են, թե «մեռելների զատիկը» ե՞րբ է:

Ի գիտություն շատերին, և հատկապես մարզերի մեր ժողովրդին, որոնց մոտ ավանդույթ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տաղավար-տոն օրերին գնալ գերեզմաններ.

1. Նախ «Զատիկ» Եկեղեցին անվանում է Քրիստոսի Հարությանը, խորհուրդ ունենալով Հին Կտակարանում Իսրայելի ժողովրդի ազատագրումը Եգիպտացիների գերիշխանությունից: «Զատել» բառն է, որ նշանակում է Հինը Նորից զատել, պահքը ուտիքից զատել, այսինքն բաժանել: Սիրելինե՛ր հունվարի 5-6-ը, ոչ թե «Զատիկն» է, կամ «փոքր Զատիկը» այլ Քրիստոսի Ծնունդը և Աստվածահայտնությունը: Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց մեր մեջ: Հունվարի 5-ին Ճրագալույցի պատարագն է, որի ժամանակ ի լուր աշխարհի ազդարարվում է Քրիստոսի Ծնունդը, իսկ հունվար 6-ին Քրիստոսի Մկրտության խորհուրդն է կատարվում և Սուրբ Մյուռոնով օրհնվում է ջուրը և բաժանվում հավատացյալ ժողովրդին:

2. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի 5 տաղավար տոն՝

1. Քրիստոսի Ծնունդը,

2. Քրիստոսի Հարությունը,

3. Քրիստոսի Պայծառակերպությունը,

4. Աստվածամոր վերափոխումը,

5. Խաչվերացը:

Այս մեծագույն տոների հաջորդող օրը Եկեղեցին սահմանել է ննջեցյալների հիշատակության օր:

Այսինքն՝ հունվարի 7-ը անփոփոխ «Մեռելոց» է՝ ննջեցյալների հիշատակության օր: Եկեղեցիներում մատուցվում է Պատարագ ննջեցյալների հիշատակության համար և յավարտ պատարագի կատարվում է հոգեհանգստյան արարողություն և աղոթք է բարձրացվում բոլոր ննջեցյալների հոգիների հանգստության համար:

Այդ օրը նոր կարող ենք գնալ գերեզմաններ, խունկ ծխել մեր ննջեցյալի հիշատակին, աղոթք բարձրացնել, և առհասարակ ողորմություն տալ նրանց հիշատակին:

3. Այսօր թյուրիմացություն է շատ շա՜ա՜ա՜տ տեղերում գերեզմաններ գնալ հենց տոն օրը:

Սիրելինե՛ր, քրիստոնյաներիս համար վերոնշյալ բոլոր տաղավար տոները ուրախության տոներ են, որի ժամանակ պետք է ուրախանանք և լինենք Եկեղեցում, մասնակցելով ԽՈՐՀՐԴԻՆ: Իսկ սահմանված կարգով հաջորդ օրը հիշենք մեր Ննջեցյալներին:

Խնդրում եմ շատ, նկատի ունեցե՛ք այս ԾԱՆՈՒՑՈՒՄԸ:

Սիրով և օրհնությամբ՝

Տեր Վարազդատ քահանա ՆԱՋԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3982

Մեկնաբանություններ